Նոյեմբերյանի բժշկական կենտրոն հունվարի 17-ին հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ժամը 16։00-ի սահմանում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Նշենք, որ ըստ shamshyan.com-ի, վիրավորը Լոռու մարզի բնակիչ՝ 30-ամյա Ադիբեկ Միկոյանն է, ով հրազենային վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմանում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետեւանքով։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վիրավորը ՀՀ ՊՆ ծառայող է։