5 շրջաններ հանձնելու մասին խոսակցությունները Ադրբեջանն է տարածքում կամ իր, կամ այլ անձանց միջոցով, նման բան գոյություն չունի: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Անդրադառնալով բանակցություններին, նա ընդգծեց. «Մենք միշտ պետք է գիտակցենք, որ բանակցություններն ունեն երկու հարթություն՝ նախ ստեղծել համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար, մյուսը՝ բուն բանակցությունները, որոնք ուղղված են առաջընթացին: Բնական է, որ դա համանախագահները հստակ գիտակցում են եւ ուղղակի հայտարարել են, որի մասին են խոսում եւ Վիեննայի, եւ Սանկտ-Պետերբուրգի, եւ Կրակովի պայմանավորվածությունները, որպեսզի բանակցային գործընթացում հնարավորություն լինի խոսել առաջընթացի մասին, անհրաժեշտ է, որ կողմերի միջեւ լինի վստահություն: Վստահության անհրաժեշտ մասը նրանում է, որ կողմերը չկրակեն, սադրանքներ չկազմակերպեն: Այդ իսկ պատճառով խոսվել է եւ հետաքննության մեխանիզմի ձեւավորման մասին, եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացման մասին: Դա անհրաժեշտ պայման է, եւ առանց դրա վստահություն չի լինի»,-ասաց նա՝ հավելելով, որ ցավոք, Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, խոսել որեւէ զարգացման մասին այսօր անհնարին է:

Ինչ վերաբերում է 5 շրջաններ հանձնելու մասին պայմանագրի առկայությանը, որի մասին վերջերս խոսել էր «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, Շավարշ Քոչարյանն որ դա Ադրբեջանի ցանկությունն է, որն ինքը պարբերաբար կամ իր շուրթերով կամ այլ անձանց շուրթերով փորձում է սփռել մամուլի. «Մենք դրան լուրջ չենք էլ վերաբերվում, որովհետեւ այդպիսի բան գոյություն չունի»,-ընդգծեց ԱԳ փոխնախարարը: