ՀՀ ՊՆ խոսնակն այսօր հայտնել է, որ ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ, նպատակ ունենալով բարելավել դիրքերը: «Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողություններն առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք՝ զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»:
Ավելի ուշ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Նախիջեւանի սահմանին իր զինծառայողի մահվան մասին:
Մի քանի օր առաջ ՀՀ Արտաքին գործերի ու Պաշտպանության նախարարները այցելել են Նախիջեւանի սահմանագոտու հայկական դիրքեր, տեղեկացել օպերատիվ իրավիճակին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կոչ էր արել զգոն լինել եւ չտրվել սադրանքների, իսկ անհրաժեշտության դեպքում դիմել պատասխան գործողությունների:
Այս այցից առաջ Նախիջեւանում Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, թե Նախիջեւանում կա անհրաժեշտ ռազմական տեխնիկա՝ Հայաստանի ցանկացած կետ թիրախավորելու համար:
Ալիեւի այդ հայտարարությունը նորություն չէ, առավել եւս, որ Նախիջեւաննն Ադրբեջանը վաղուց «հանձնել է» Թուրքիային: Նախիջեւանում կա թուրք-ադրբեջանական համատեղ զինուժ, ինչպես նաեւ գործում է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչություն:
Նախիջեւանի թեման վերջին շրջանում հաճախ է արծարծվում, մասնավորապես Հայաստանում ներքաղաքական բուռն իրադարձությունների շրջանում: Նշվում է մի կողմից այս հատվածում սադրանքների, մյուս կողմից հնարավոր պատերազմի դեպքում այստեղից երկրորդ ճակատ բացելու եւ Հայաստանի ու Արցախի ցամաքային կապը կտրելու Ադրբեջանի մտադրության մասին:
Հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից առաջ ՀՀԿ պատգամավորներից մեկը հայտարարություն տարածեց այս սահմանագոտում հայկական դիրքերի բարելավման եւ 20 հազար հեկտար տարածքի վերահսկողության մասին, որն իրականացվել էր նախորդ տարիներին: ՀՀԿ-ն այդպիսով ցանկանում էր «հակադրել» Արցախում 800 հեկտար հողերի կորուստը:
Ըստ ամենայնի, ադրբեջանցիները փորձում են ամրացնել իրենց նոր դիրքերը, ինժեներական աշխատանքների ակտիվացմամբ: Եվ հայկական զինուժը կանխել է այդ առաջխաղացումը:
Այստեղ արժե ուշադրություն դարձնել թավշյա հեղափոխության օրերին տարածված այն տեղեկություններին, ըստ որոնց՝ նախորդ վարչակարգի որոշ խմբավորումներ փորձում էին ռուսական ուժային միջամտություն հրավիրել՝ իշխանությունը պահելու համար: Նշվում էր անգամ ադրբեջանական հնարավոր սադրանքների մասին, այս համատեքստում:
Այսօր հայտնի է դարձել, որ Ռուսաստանը շուտով Հայաստանին մատակարարելու է գերժամանակակից զենիթահրթիռային զինատեսակներ, որոնք ընդունակ են ավտոնոմ ռեժիմում որսալ հրթիռները եւ պաշտպանել զորամիավորումներին:
Похожие
Amnesty: пленных на Украине пытают обе стороны конфликта
На параде Победы показали новинки военной техники
Снаряды в Берлине мы запускали с табуретки
ВС Азербайджана продолжают интенсивно нарушать режим перемирия в Нагорном Карабахе
Азербайджан предпринял очередную неудавшуюся диверсию, понеся потери
Очередное самоубийство в азербайджанской армии
Азербайджанские источники сообщают о боевой потере
Весенний призыв: крымчане отслужат в российской армии
ВС Азербайджана не продвинулись ни на один метр. Арцрун Ованнисян
Ирак начал наступление на позиции "ИГ" в Тикрите
Надеюсь, что Россия умерит «оружейную одержимость» Азербайджана: Сейран Оганян
Кадыров хочет сделать Чечню мировым центром спецназа
Иран представил новый истребитель
Наступление на Донбасс
Заявление МИД Республики Армении
Сергею Авакянцу присвоили звание адмирала
Армия Азербайджана может стать орудием против своего же народа
"В России ни одна война не была осмыслена"
СМИ: боевики "Исламского государства" захватили около 40% территории сирийского Кобани
В ДТП у границы Украины погибли пять российских военных
Плотницкий: Киев передает пленных ЛНР в тяжелом состоянии
Президент Порошенко попросил у США оружия, а не одеял
МИД Ирана: одними авиаударами "ИГ" не уничтожить
В Нигерии к смерти приговорили 12 военнослужащих
Путин устроил внезапные учения на Дальнем Востоке
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц