Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 13:40-ի սահմաններում տեղի է ունեցել ուժգին պայթուն, որից հետ լսվել են մարդկանց ձայներ, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց: Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

«Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ տեսակի 5 մեքենաներ: Դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի տվել:


ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն ու համապատասխան ծառայությունները աչալրջորեն վերահսկում են իրավիճակը և հետևում հակառակորդի առաջնագծում նկատվող տեղաշարժերը»,- ասված է ՊԲ հայտարարության մեջ: