Ազատամարտիկ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մեկշաբաթյա աշխատանքներից հետո, առաջնագծի ամենավտանգավոր հատվածներից մեկն ի պատիվ իմ լավագույն զինակից ու գաղափարակից ընկերների, ՊԲ-ի և իմ ընտանիքի, վերակահավորվեց ժամանակակից սարքավորումներով (անխափան կապ, ավտոնոմ էլեկտրասնուցում, ջերմատեսիլ շրջանաձև դիտարկում) թեթևացնելով և առավել անվտանգ դարձնելով մեր հզոր տղաների հայրենանվեր ծառայությունը»: