Tsayg.am-ը գրում է. Տասնյակ կյանքեր փրկած բուժակը զոհվեց ծառայակցի կյանքը փրկելու ճանապարհին: Գյումրեցի պարտադիր Ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանի դին այսօր հարազատ քաղաք է տեղափոխվել: Համլետը տան միակ արու զավակն էր, ուներ երկու քույր: Արդեն 6 ամիս էր, ինչ ծառայում էր Ազգային բանակում:


Համելտի բնակարանի մոտ հավաքվել են հարեւանները, բարեկամներն ու ազգականները: Նրանց աչքի առաջ է հասակ առել զինծառայողը: Ամիսներ առաջ ուրախ տրամադրությամբ բանակ են ճանապարհել, ակնակլիքով, որ 2 տարի անց նույն բարձր տրամադրությամբ են դիմավորելու: