Սիրիացի հայերի կամավորական գումարտակը, որը կրում է Նուբար Օզանյանի անունը, Թել Թամիր քաղաքից ուղևորվել է Ռաս էլ Այն քաղաք, որպեսզի միավորվի թուրքական բանակի դեմ կռվող քրդական ջոկատներին, գրում է EADaily-ն:
Այս կապակցությամբ գումարտակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Թուրքիան ուզում է նվաճել Սիրիայի հողերը, և կոչ է արել արաբներին, քրդերին ու հայերին՝ միավորվել ու դիմակայել այս հարձակման:
Նուբար Օզանյանն, ում անունը կրում է գումարտակը, եղել է ակտիվ կոմունիստ և մի շարք զինված հակամարտությունների առաջնորդ: Նա զոհվել է 2017 թվականի օգոստոսին՝ ԴԱԻՇ-ի դեմ մղվող մարտերի ժամանակ: