Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը Panorama.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շրջանակներում բնակարանների ցուցակից ապօրինաբար դուրս թողնված Հուսիկ Արան (Ֆելիքս Եղիազարյան) չի դիմել բանկ, որպեսզի վարկ ստանա: Հատուկ Արսեն Քարամյանի համար Hraparak.am-ը ներկայացնում է «ՎՏԲ» բանկի տրամադրած փաստաթուղթը, որով բանկը պատրաստակամություն է հայտնել վարկավորել գրողին:


Հիշեցնենք, որ Հայաստանի գրողների միությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել, իսկ «Հրապարակը» դրան կանդրադառնա իր վաղվա համարում: