Ինչպես տեղեկանում ենք Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքից` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի: Կայքում նշվում է, որ շինության մեկնարկային գինը 19 350 000 000.0 դրամ է: Այս պահի դրությամբ առաջարկ չի եղել: Աճուրդի մեկնարկը տրվել է երեկ և այն կավարտվի ամսի 29-ին:

Հիշեցնենք` այն Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա, բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդը` 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։

Ի դեպ, այն խորհրդային ճարտարապետության լավագույն նմուշներից է: