«Իմ փոքրիկ փեսացուն». այսպես է կոչվում կատակերգական և զավեշտալի նոր ֆիլմը, որի պրեմիերան կայացավ երեկ՝ նոյեմբերի 27-ին: Ֆիլմը նախատեսված է ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար: Պրեմիերային ներկա էին հայտնի և սիրված դերասաններ:

Ֆիլմը պատմում է չորս ընկերների մասին, որոնք մեծացել են միասին, իսկ այժմ նրանցից մեկն ամուսնանում է: Տղաները անտառում խնջույք էին կազմակերպել իրենց ընկերոջ համար, որին կամա թե ակամա միանում են 3 երիտասարդ աղջիկ: Արդյունքը անկանխատեսելի զավեշտ է ստացվում...

Թեթև և դրական լիցքերով հագեցած ֆիլմը անտարբեր չի թողնի հանդիսատեսին, ինչի մասին է վկայում նաև այն, որ երեկ հանդիսատեսի պակաս չէր զգացվում: Ներկա էր ամբողջ անձնակազմը, ինչպես նաև գործընկերները: Գրեթե ամբողջ ֆիլմի ընթացքում հնչում էին ծափահարություններ և դահլիճում տիրում էր բարձր տրամադրություն: 

Իսկ թե ինչպես պատահեց, որ ամուսնանալ պատրաստվող Մարկը դարձավ «փոքրիկ փեսացու» կարող եք պարզել ինքներդ՝ դիտելով ֆիլմը: