Ինչպես արդեն հայտնել էինք, Աբրահամ Խաշմանյանն այլևս ՀՀ ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը չէ: Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2019թ. նոյեմբերի 6-ին: Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020թ. նոյեմբերի 30-ը: Ասում են՝ նրա հեռացման հիմնական պատճառը Եվրո-2020-ի որակավորման փուլի վերջին տուրում Իտալիայի ընտրանուց կրած 1:9 հաշվով պարտությունն էր: Ասում են նաև, որ հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ չէին ընդունում նրան: Լուրեր կան, որ ՀՖՖ գլխավոր մարզչի պաշտոնում Խաշմանյանին կփոխարինի եվրոպացի մասնագետ: