Թուրինի «Յուվենտուսի» իտալացի կենտրոնական պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա Ռուգանիի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: Այժմ բժիշկները կմեկուսացնեն Ռուգանիին և վերջին օրերին նրա հետ շփում ունեցած բոլոր մարդկանց, այդ թվում «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին և մարզիչներին:

Ընթացիկ մրցաշրջանում Ռուգանին «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 7 հանդիպման: