«Բարսելոնայում» կորոնավիրուսով են վարակվել Հրվ. Ամերիկայի գծով գլխավոր սկաուտ Անդրե Կյուրին և նրա կինը:

Այսպիսով ակումբում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հայտնենք, որ Կյուրին և իր կինը ինքնամեկուսացած են Սան-Պաուլուի իրենց տանը: Նրանք դեռևս չեն հոսպիտալացվել:

Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով հետաձգվել են բազմաթվ առաջնություններ: