«Ռոման» հայտարարել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ վարձակալության պայմանագրի երկարաձգման մասին։

«Ուրախ եմ, որ այստեղ ավելի երկար կմնամ։ Քանի որ ես Հռոմում դեռ չիրականացված նպատակներ ունեմ։ Ես անհամբեր սպասում եմ դրանց իրականացմանը»,- ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանը «Ռոմայում» կմնա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Կողմերը նաև նախնական համաձայնություն ունեն մրցաշրջանի ավարտից հետո վարձակալության պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ: