Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում Թուրինի «Յուվենտուսը» կընդունի «Ռոմային»:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Իտալիայի չեմպիոնին, որի հաղթանակը գնահատվում է 1.72 գործակցով: «Ռոմայի» հաղթանակը ստացել է 4.33 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.20:


«Յուվենտուս» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։ «Ռոման» 40 միավորով երրորդ տեղում է, իսկ «Յուվենտուսը» հետ է մեկ միավոր:

Հիշեցնենք, որ «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «գոլ+փոխանցում» հաշվարկով լավագույնն են A Սերիայի այս մրցաշրջանում: Իտալիայի ընթացիկ առաջնությունում հայ կիսապաշտպանը մասնակցել է 19 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 35-ամյա Ռոնալդուն խփել է 15 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: