Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին ու Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար Մադրիդի «Ռեալը» ստիպված կլինի ծախսել 852 միլիոն եվրո, հաղորդում է AS-ը:

Այդքան գումար կպահանջվի, եթե Արքայական ակումբը 6 տարվա պայմանագիր կնքի 2 հարձակվողների հետ: Nրանց տրանսֆերների համար «Ռեալը» պետք է վճարի մոտ 300 միլիոն եվրո: 6 տարում մադրիդցիները 21-ամյա ֆրանսիացուն կվճարեն 432 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ 20-ամյա նորվեգացուն՝ 120 միլիոն:


Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 21 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: Հոլանդը «Բորուսիայում» անցկացրած 25 խաղերում խփել է 27 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: