Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն Իսլանդիայի և Ռումինիայի դեմ կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ:

COVID-19-ի սահմանափակումներից ելնելով՝ առայժմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբ հանդիպումներին կարող է ներկա գտնվել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տարողության 30 տոկոսի չափով երկրպագու:

Հայաստանի հավաքականի հանդիպումների տոմսերը հնարավոր է ձեռք բերել օնլայն՝ tickets.ffa.am կայքում:

Հիշեցնենք, որ Հայաստան – Իսլանդիա խաղը տեղի կունենա մարտի 28-ին, իսկ Հայաստան – Ռումինիա հանդիպումը՝ մարտի 31-ին: Հայաստանի հավաքականն ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 25-ին (խաղացանկ):