Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ռոման» ապրիլի 3-ին կհյուրընկալվի «Սասուոլոյին»։ Մայրաքաղաքային թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է կազմը, որը պատրաստվում է այդ խաղին։

Դարձյալ բացակայում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերականգնվում է սրունքի մկանային վնասվածքից հետո։ Նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է հոլանդական «Այաքսի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի կունենա ապրիլի 8-ին։


«Սասուոլո» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։