Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը Ռիո Դե Ժանեյրոյում մրցեց Պերուի թիմի հետ եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Աչքի ընկան Ալեքս Սանդրոն, Նեյմարը, Էվերտոն Ռիբեյրոն եւ Ռիշարլիսոնը։


Հիշեցնենք, որ առաջին տուրում բրազիլացիները 3։0 հաշվով հաղթել էին Վենեսուելայի թիմին եւ B խմբի առաջատարներն են։ Խմբային փուլում Բրազիլիան կմրցի նաեւ Կոլումբիայի եւ Էկվադորի հետ։

Ամերիկայի գավաթ, խմբային փուլ, երկրորդ տուր, B խումբ

Բրազիլիա - Պերու՝ 4։0 (տեսանյութ)

Ալեքս Սանդրո, 12, Նեյմար, 68, Էվերտոն Ռիբեյրո, 89, Ռիշարլիսոն, 90+3

Կոլումբիա - Վենեսուելա՝ 0։0