Հունահռոմեական ոճի ըմբիշ, գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Տոկիո-2020-ի կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 5-1 հաշվով առավելության հասնելով Ֆինլանդիայի ներկայացուցիչ Արվի Մարտին Սավոլայնենի նկատմամբ։

Կիսաեզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին։ Կիսաեզրափակիչ երկրորդ զույգը կազմել են ռուսաստանցի անվանի ըմբիշ Մուսա Եվլոևն ու լեհ Թադեուշ Միչալիկը։

Հիշեցնենք՝ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Ղրղզստանի ներկայացուցիչ, 25-ամյա Ուզուր Ջուզուպբեկովի հետ և 4-1 հաշվով հաղթանակ տարել։