Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ավանն արդեն ընդունել է առաջին հյուրերին: Ընդհանուր առմամբ, ծառայության է հատկացված 20 բնակելի շենք։ Օլիմպիական գյուղն ունի ֆիթնես կենտրոններ, փոստային բաժանմունքներ, բանկեր, ճաշարաններ (մոտ 600 ճաշացանկով), ժամանցի վայրեր, խանութներ և, իհարկե, բժշկական կենտրոններ։

Ավանի պաշտոնական բացումը տեղի կունենա հունվարի 27-ին:

Արդեն Չինաստան են ժամանել Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ։

Պեկինի ձմեռային խաղերի մեկնարկին մնացել է 10 օր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հայաստանը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից: