Երեկ երեկոյան ֆոտբոլիստ Ռոնալդուն կիսվել է տրագիկ նորությամբ՝ զավակի մահվան մասին։ Այս մասին հայտնում է PEOPLETALK լրատվամիջոցը։

«Մեծ ցավով ցանկանում եմ հայտնել, որ մեր նորածին որդին մահացել է, սա ամենամեծ ցավն է ծնողի համար, ուստի այս պահը վերապրել ինձ և կնոջս թույլ է տալիս միայն նորածին դստերս ներկայությունը»,- հայտնել է ֆուտբոլիստը։

Ռոնալդուի երկրպագուները, հարազատներն ու ընկերները արդեն հասցրել են իրենց սրտացավությունը հայտնել:

Ֆուտբոլիստի քույրը՝ Կատյան, իր էջում գրել է.

«Ես սիրում եմ քեզ և կորուստդ կիսում եմ քեզ հետ, թող Աստված քեզ մխիթարի, մեր փոքրիկը այժմ երկնքում իր հոր ոտքերի մոտ է արդեն, իսկ նորածին դուստրդ այնքան ուժեղ է և լի է առողջությամբ, որ ամեն օր պետք է քեզ հիշեցնի, թե որքան կարևոր է սերը»,- գրել է Կատյան։