«Բարսելոնան» կտեղադրի ակումբի նախկին խաղացող «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի արձանը։ 35-ամյա արգենտինացի հարձակվողն այժմ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի խաղացող է։ Պայմանագիրը կավարտվի հաջորդ ամռանը։ Սպասվում է, որ Մեսին կվերադառնա «Բարսելոնա»։

«Մենք կտեղադրենք Լեո Մեսիի արձանը «Կամպ Նոու» ստադիոնի մոտ։ Որոշումն ընդունված է»,- կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։


Լիոնել Մեսին «Բարսելոնայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 672 գոլ։