«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայում։ Նրա խոսքերով պորտուգալացին դեռ ժամանակ կունենա Եվրոպայում խաղալու համար։

«Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ռոնալդուն կարիերան չի ավարտի «Ալ Նասրում», նա կվերադառնա Եվրոպա»,- մեջբերում է Գարսիային Sport.es-ը։

Դեկտեմբերի վերջին 37-ամյա Ռոնալդուն 2,5 տարվա պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ։