Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Պայքարը շարունակում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», պորտուգալական «Սպորտինգը», իսպանական «Սեւիլիան», գերմանական «Բայերը», իտալական «Յուվենտուսն» ու «Ռոման», հոլանդական «Ֆեյենորդը», բելգիական «Ռոյալ Յունիոնը»։


Քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին։