Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը բուքմեյքերների կողմից համարվում է անգլիական «Լիվերպուլը» գլխավորելու հիմնական թեկնածուն, տեղեկացնում է Dailystar-ը։

Անգլիացիները գտնում են, որ հենց Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզչին կդիմեն լիվերպուրցիլները, եթե վերջիններիս գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը տապալի 2015-2016 մրցաշրջանը։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպն ավելի վաղ հայտարարել էր  մարզչական կարիերայում կարճատև դադար վերցնելու մասին։