Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է փնտրում թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիայի համար, տեղեկացնում է Sky Sports-ը:

Արգենտինացին այսօր բժշկական հետազոտություն կանցնի «ՊՍԺ»-ի համար, նրա տեղափոխության համար ֆրանսիացիները կվճարեն 44 մլն ֆունտ (62.5 մլն եվրո):

Դի Մարիային փոխարինող հիմնական թեկնածուն «Բարսելոնայի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պեդրոյի տեղափոխության արժեքը  կարող է կազմել 32.5 մլն եվրո: