ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում հաղթանակով մեկնարկելուց հետո Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկաշնային աղյուսակում բարձրացել է 2 հորիզոնականով և այժմ 9-րդն է:

Առաջատարը շարունակում է մնալ Մագնում Կարլսենը (2847), ով, ի դեպ, Sinquedield cup-ի մեկնարկում պարտություն է կրել:

Հավելենք, որ այսօր կանցկացվի մրցաշարի երկրորդ տուրը, որում ուժերը կչափեն հետևյալ զույգերը.

Գրիշչուկ - Անանդ
Տոպալով - Նակամուրա
Կարուանա - Կարլսեն
Վաշիե - Լագրավ - Արոնյան
Գիրի - Սո