«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կատալոնական «Բարսելոնայի»՝ վերջերս իր ղեկավարած ակումբ տեղափոխված հարձակվող Պեդրոյի խաղը նմանեցրել է արգենտինական ֆոիտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի խաղին։

Այդ փաստը չի վրիպել ծաղրանկարիչ Օմար Մոմանիի աչքից. հերթական աշխատանքում նա պատկերել է, թե ինչպես է Պեդրոն վերածվում Մարադոնային և թե ինչպես է Մոուրինյոն արձագանքում այդ փոփոխությանը։