Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ամռանը կզբաղեցնի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնը, ցանկանում է մեկ տարվա պայմանագիր կնքել ֆրանսիական «ՊՍԺ»-ի և Շվեդիայի հավաքականի 34-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ, այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբը չի երկարագձելու Իբրահիմովիչի հետ ամռանն ավարտվող պայմանագիրը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում շվեդ հարձակվողը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 28 գոլի հեղինակ: