Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերից մեկում գործող գավաթակիր «Բարսելոնան» հյուրընկալվել էր Լոնդոնի «Արսենալին»

Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ կատալոնացիների հաղթանակով։ Լուիս Էնրիկեի թիմին հաղթանակ բերեց արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիի դուբլը (71, 83՝11մ)) :

Օրվա մյուս խաղում Թուրինի «Յուվենտուսը» տանը ոչ ոքի խաղաց Մյունխենի «Բավարիայի» հետ՝ 2:2: 

Գոլերը․

Պաոլո Դիբալա (63), Ստեֆանո Ստուրարո (76) – Թոմաս Մյուլեր (42), Արյեն Ռոբեն (55)

Հավելենք, որ 2 պատասխան խաղերն էլ տեղի կունենան մարտի 16-ին: