News.am - ը գրում է ՝ 

Աշխարհի գավաթի խաղարկությունը շատ դժվար եւ լարված էր ինձ համար, քանի որ աշխարհհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն էր, ասել է աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանը, որը Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը մասնակցում է ասուլիսի:

«Շատ եմ մասնակցել աշխարհի գավաթի խաղարկություններիմ բայց առաջին կամ երկրորդ անգամ անպայման չէր, որ հաղթեի, իսկ այս անգամ գիտեի, որ հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք նվաճելու ուրիշ հնարավորություն չեմ ունենա: Այդ դեպքում ես 1-2 տարի կկորցնեի: Բոլոր ուժեղագույն շախմատիստների համար էլ գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն դառնալ է:

Մեծ հպարտություն է, որ իմ խաղը համեմատում են եւ նմանություն են գտնում աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ: Բայց նա շատ հանճարեղ է, փորձել եմ նմանվել, բայց ես շատ տաքարյուն եմ»,- ասել է Լեւոն Արոնյանը:

Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը 12 տարի անց կրկնել է հաջողությունը աշխարհի գավաթի խաղարկությունում: