Պրոֆեսիոնալ բռցնքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, 40-ամյա Ֆլոյդ Մեյվեզերը մտադիր է վերադառնալ մեծ ռինգ եւ անցկացնել եւս մեկ մենամարտ՝ 51-րդը, հաղորդում է TMZ-ն:

Ավելի վաղ ամերիկացի մարզիկն արդեն հայտարարել էր, որ քննարկում է եւս մեկ մենամարտ անցկացնելու տարբերակ: Անպարտելի Մեյվեզերը գերազանց մարավիճակում է եւ մարզվում է Լաս Վեգասի մարզադահլիճներից մեկում:

Հիշեցնենք, որ կարիերան ավարտելու մասին հայտարարություն Մեյվեզերն արել էր 2015թ. սեպտեմբերին, սակայն այս տարվա օգոստոսին Լաս Վեգասում մրցեց խառը մենամարտերի աշխարհի չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ եւ հաղթեց 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով: