Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայացրել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների իր կանխատեսումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոն, ով այս օրերին մունդիալի ընթացքում խաղերը կմեկնաբանի ռուսական հեռուստաալիքներից մեկի համար, խոսել է ֆավորիտ թիմերի մասին: Ըստ պորտուգալացի մասնագետի՝ կիսաեզրափակիչի առաջին զույգում միմյանց դեմ կմրցեն Պորտուգալիա-Բրազիլիա, իսկ երկրորդում` Արգենտինա-Գերմանիա զույգերը: