Այսօր Իտալիայում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական եկեղեցիում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հարսանիքը։ Համացանցում կարճ տեսանյութ է հայտնվել՝ զույգի հարսանիքից։