Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր Երեւանի «Ալաշկերտը» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ նախախաղային մարզում է անցկացնում Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում՝ պատրաստվելով Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպմանը։

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք «Ալաշկերտ» - «Մակեդոնիա» խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին և կմեկնարկի 19:00-ին: