Այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Նշենք․ որ մրցումային 3 օրերը՝ օգոստոսի 6-ից 8-ը, կանցկացվեն Ստեփանակերտում, իսկ մրցումային հաջորդ օրերը՝ օգոստոսի 9-ից 17-ը՝ Երևանում: Համահայկական ամառային 7-րդ խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ Երևանում՝ Ազատության հրապարակում:

Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև, որից 14-ն օլիմպիական է։ Համահայկական խաղերի մասնակիցների թիվը 5000-ից ավելի է: