Արգենտինացի 23-ամյա ֆուտբոլիստ Էսեկյել Էսպերոնը 6-րդ հարկից ընկել է և մահացել, գրում է Infobae-ն:

Ֆուտբոլիստը Բուենոս Այրեսում մասնակցում էր խնջույքի: Խնջույքի ավարտին ուշ երեկոյան նա ընկերների հետ դուրս է եկել պատշգամբ և հենվել ոչ լավ ամրացված սանդուղքին:

Ֆուտբոլիստը ընկել է պատշգամբից, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է:

Մարզիկը իր կարիերան սկսել է «Օլլ Բոյս» ակումբում, ապա խաղացել է բրազիլական «Ինտերնասիոնալ» և «Գրեմիո» թիմերում: Այս պահին նա խաղում էր մեքսիկական «Ատլանտայում»: