Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի վեցերորդ տուրի հանդիպումները: Մեր 8 գրոսմայստերներից 3-ը՝ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, հաղթանակներ տարան, Վլադիմիր Հակոբյանը պարտվեց, իսկ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Կարեն Մովսիսյանը և Էլինա Դանիելյանը խաղացին ոչ-ոքի: 6 տուրից հետո Լևոն Արոնյանն ունի 4,5 միավոր և կես միավորով է հետ մնում առաջատարներից՝ Ֆաբիանո Կարուանայից և Վանգ Հաոյից: 7-րդ տուրում, որը կկայանա վաղը, Արոնյանը կմրցի Վանգ Հաոյի հետ: Մեր մյուս շախմատիստների արդյունքները հետևյալն են՝

Ռոբերտ Հովհաննիսյան – 4

Հրանտ Մելքումյան – 3,5

Գաբրիել Սարգսյանը – 3,5

Վլադիմիր Հակոբյան – 3,5

Սերգեյ Մովսեսյան – 2

Կարեն Մովսիսյան – 2

Էլինա Դանիելյան – 2։