Այս տարի France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակը կստանա Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։

France Football-ի ներկայացուցիչները Թուրինում հանդիպել են Կրիշտիանու Ռոնալդուի եւ «Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիի հետ։

Ենթադրվում է, որ տեսագրվել է Ռոնալդուի հետ հարցազրույց, որը կհրապարակվի դեկտեմբերի 2-ին Փարիզում նախատեսված մրցանակաբաշխությունից հետո։

34-ամյա Ռոնալդուն Իտալիայի չեմպիոնի տիտղոսից բացի, այս տարի Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի գավաթակիր։

Ռոնալդուն «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է։