Հաղթանակի այգուց ամեն տարի գնում էինք դեպի Եռաբլուր՝ հաղթանակներն ու եռատոնը նշելու․․․այս տարի ճանապարհ էլի նույնն է՝ Հաղթանակի այգուց դեպի եռաբլուր․․․բայց խորհուրդն է ուրիշ՝ չկա այլևս Շուշի՜ն, իսկ եռաբլուրում իրենց ավագ ընկերներին են միրացել տղերքը, որոնք ընկան պաշտպանելով Արցախը մինչև վերջին շունչը․․․


Տղաներին իրենց խոնարհումը հայտնելու էին եկել Էրեբունի Վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանը, «Ապագա Զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի 8-14 տարեկան սաները, տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ և ընկած տղաների ընտանիքի անդամներն ու հարազատները։

Առավել մանրամասն՝ տեսանյութում