Բոլորը խոսեցին բացի ՍԱՊԾ-ից

Յոգուրտի մեջ գտնված բորբոսի թեմայով խոսեցին գրեթե բոլորը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր կարող էին ուղղակի ձայն չհանել, սակայն ՍԱՊԾ-ին այդ ամենը կարծես չնկատեց ու անցավ իր առօրյա գործերին, որոնք ըստ երևույթին սննդի անվտանգության հետ որևէ կապ չունեն: Հույս ունեմ, որ մի օր խնդրի մասին առաջինը իրանք կբարձրաձայնեն ու նույնիսկ կլուծեն խնդիրը, գիտեմ ֆանտաստիկայի ժանրից է ասածս, բայց դե չերազել էլ չեմ կարող:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում այսուհետ կլինեն 13 մուսուլման պատգամավորներ: Մեծ Բրիտանիան այստեղ էլ է խելացի գործում, երբ ամբողջ աշխարհում մուսուլմանների լարվածությունը անասելի մակարդակի է հասել, Բրիտանացիք իրենք իրենց այս քայլով ապահովում են և հասկացնում են մուսուլմաններին, որ իրենք խնդրի չունեն ոչ մեկի հետ:

ՀԱԿ VS ԲՀԿ պատերազմը համարենք բացված: Տակը մի քանի հազար ձայն է մնացել ու դրա համար կատաղի պայքարը սկսվել է: Հիմա ով կհաղթի այս մարտերում դեռ պարզ չէ, բայց մի բան հստակեցվեց, մարդիկ կարողանում են իրար հետ լինել այնքան ժամանակ մինչև շահերի բախումը չի սկսվում ու իրանց երբեմնի դրվատական բառերը մոռանում են ու անցնում են աններելի քայլերի: Դե ձեզ բարի պայքար մեզ էլ բարի դիտում:

Էդգար Խաչատրյան