Մայրաքաղաք Երևանի խնդիրները, թերությունները և առավելությունները մտահոգում են ցանկցած երևանցու: Այս անգամ YerevanNews.am-ը փորձեց պարզել, թե Երևանում ամենից շատ ի՞նչն է անհանգստացնում սիրված դերասանուհի Լալա Մնացականյանին: 

- Երևանը մի բանով է ինձ անհանգստացնում, որ հին շենքերը, որոնք մենք ունենք ու որոնք ապացուցում են, որ մենք հին քաղաք ենք, քանդվում են: Գոնե հին շենքերին ձեռք չտան, գոնե այդ հնությունները պահպանվի...

Որ մեկը գալիս է տուրիստ ասում է՝ դուք 2780 տարեկան եք, ասում ենք՝ «այո», ասում ա մի հատ հին շենք ցույց տուր, գոնե 100 տարվա. չեմ կարողանում ցույց տամ: Մեր հնությունները պետք է պահպանվեն:

Մեր փողոցի վրա օրինակ աղբահանությունը շատ լավ է, իսկ ծայրամասում չեմ կարող ասել: Կարող եմ ասել միայն այնտեղի համար, որտեղ ես ապրում եմ: Նորմալ է ամեն ինչը... պարզապես հնությունները չքանդեն և տեղը անճոռնի բաներ չսարքեն: