Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 16-ի և 18-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի՝ 3-5, 18-19-ի գիշերը ևս 7-10 աստիճանով։

Ինչպես yn.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում դեկտեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +5+7։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ -1+3,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2 +5,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +4 +6,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3 - 8, ցերեկը՝ +4+7,

Լոռիում գիշերը՝ 0+ 5, ցերեկը՝ +2+5,

Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +5+10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +1+4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+7,

Արարատում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +6+8,

Արմավիրում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+7,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +5+7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +8+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +16+20,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +12+15։