«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ օդում կախված լարվածություն կա ապրիլի 5-ին ընդառաջ, երբ Բրյուսելում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, պարզվում է` ընդդիմադիր դաշտում երեւանյան հավաքներ այս ընթացքում չեն սպասվում:

Այս պահի դրությամբ «Միասին» շարժումն իրազեկել է քաղաքապետարանին ապրիլի 9-ին հավաք անցկացնելու մասին, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրիկ Սուրենյանցը` ապրիլի 6-ին հավաք անցկացնելու մասին, իսկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթ անցկացնելու մասին:

Դե իսկ ԱԺԲ-ականները, իրենց հին ավանդույթի համաձայն, մի ամբողջ ամիս «նավսյակի»« բրոնյա» են արել Ազատության եւ Հանրապետության հրապարակները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում