Հանրապետության տարածքում oգոստոսի 24-ին, գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում` օգոստոսի 24-ին, երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է +17+19, ցերեկը` +32+34 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Կոտայքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Գեղարքունիքում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Լոռիում` գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+28,
Տավուշում` գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +26+31,
Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +30+33,
Արարատում` գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +32+34,
Արմավիրում` գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +32+34,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +32+34,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +27+33,
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +20+23,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +25+28: