Այսօր համազանցում լուրեր տարածվեցին, որ Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը ճաշարան է բացում։ Այնտեղ կարող են սնվել հղի կանայք, մինչեւ 16 տարեկաններն ու 65-ից բարձր տարիք ունեցողները։ Վարդանյանի գրասենյակը հաղորդում է, որ «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը նպատակ ունի մեղմել սննդի հետ կապված ծանր կացությունը, եւ «մեր կարիքավոր հայրենակիցներին առաջարկում է օրական մեկ անգամ սնվելու հնարավորություն»։

Սակայն այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվում Ստեփանակերտի բնակիչների կողմից։ Ավելին, շատերը կարծում են, որ այն աղճատումների և ընդհարումների առիթ կարող է դառնալ։
     YN.am-ը (ԵրևանՆյուզ լրատվական) առանձնացրել է մեկնաբանություններ և արձագանքներ լուրի հետ կապված, որոնք ներկայացնում ենք ստորև․

  Էլի բեմ բարձրացավ մեծն դեՌասանը։ Պղտոր ջրում ձուկ որսացողը այլ կերպ չի լինում։

Մարդկանց թվում է թե ինքը լավ բանե անում ։բայց ոչչչ։։մարդկիկ իրար միս կուտեն! Կան մարդիկ որ գյուղերում երեխեքը սոված են ոնց հասնեն Ստեփանակերտ ?սա ում մտահղացումն է??? Կամ ապրում ենք կամ չենք ապրում բոլորս միյասին։

Պապայի դերի մեջ է մտել(ռուս պապայիյց է սովորել)։

Ասենք, իրա փիառի համար ինչի ասես պատրաստ է, ոնց ես մտածում՞ Ռուբեն՛, ըստ Ռուբենի 65 ամյա ամուսինը գնալու է հաց ուտի, տանը սոված թողելով իր 63 ամյա կնոջը։ 

Բա ճաշարան բացելու ուտելիք կա, բաժանեք հավասար։ Գյուղերից հղիներ, էրեխեք, ծերեր ոն՞ց են հասնելու Ստեփանակերտ հաղց ուտեն, եթե անգամ վառելիք չկա։ 

Հայկական երկաթուղին ռուսներին հանձնողը եկել Հայաստանի ու Արցախի մասին է մտածում՞, լուրջ , իսկ հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ  կասեք, պարոն Վարդանյան, ուղղակի եմ հարցնում, ասեցի մարդ եք, մեկ էլ տեսար տեղյակ եղավ։

Լուսանկարը՝ SputnikArmenia-ի։

       Հարգելի՛ հետևորդներ, YN.am-ը (ԵրևանՆյուզ լրատվական) կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: