«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը գրել է․

Հիրավի, արդար է ասված - հիշենք այս հարցազրույցմ ամբողջությամբ և հատկապես ահա այս հատվածը` <...Երբ որ մարդիկ իրենք պրոբլեմներ են ստեղծում, հետո պատասխանատվություն կրեն յդ պրոբլեմի ՄԱՍԻՆ /ես, այնուամենայնիվ կգերադասեի, որ ՄԱՍԻՆ չլիներ, այլ ՀԱՄԱՐ, կամ գոնե ՎԵՐԱԲԵՐՅԱԼ-Դ.Մ./, որ հետո հավելյալ պատճառներ ՄԱՆ ՉԳԱՆ/ես դարձյալ անհամեստորեն կգերադասեի ՉՓՆՏՐԵՆ, քանի որ միշտ չէ, որ մենք ՄԱՆ ԳԱԼԻՍ` ԶԲՈՍՆԵԼԻՍ ինչ որ բան ենք ՓՆՏՐՈւՄ, մանավանդ պատճառ, կամ պատճառներ - Դ.Մ./, պատճառը մեկն է>: Ինչու եմ ասում` հիշենք այս բլից-կրիգ... ինչ եմ ասւմ, բլից-հարցազրույցը, քան որ այն անպայման մոտ ապագայում դուրս է լողալու: Ես իրոք, իսրտե, անկեղծորեն հորդորեցի, քանիցս հորդորեցի Zhanna Andreasyan-ին, անսալ հանդիպման առաջարկներին:


Բայց, այո, ցավում եմ - նա չափազանց դյւրագրգիռ է և ըստ իս` դյուրին մանիպուլացվող, բացի այդ, չեմ բացառում, որ նրա հեղինակած գործելաոճը և խոսույթը այս պահին <իվերուստ> այսպիսին պիտի լինեն, վասն զի պատահական չէ, որ նա, կառավարման <հիերարխիան> հիշեցնելիս, <վարչապետ> հասկացությունն է հրապարակում:
Ես ասել եմ, և իլուր իրեն ԴԱՐՁՅԱԼ ԿԱՍԵՄ - իր ստվերում, իր մեջքի ետևում կանգնած այն երկու-երեք բանսարկուները առաջին հերթին, ամենառաջին առիթով հենց իրեն են դավադրելու և կործանեն, եթե պատեհ եղավ և առիթ եղավ, և իրենք եղան: Բայց դե, դերի մեջ է տիկին նախարարը և ընկալունակությունը` զրո: Ինչ արած` հետևողականորեն դեպի ապագան ուղենիշ է բռնել:


ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, տիկին նախարար, ասեմ` այն որ այս պահին Թումանյան թանգարանը ԴԵՌ ցուցադրություն կազմակերպելու հնարավորություն ու տարածք ունի /մինչև հունվար/, շնորհակալ եղեք ինձ համար սուրբ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈւՄԱՆՅԱՆԻ ԼՈւՅՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ ԵՎ ԶՈՐՈւԹՅԱՆԸ, և երախտապարտ մնացեք Ani Yeghiazaryan-ին, այլ ոչ տգետ, հավակնոտ, հիմար ու բանսարկու Ձեր պնակալեզ այն երկու-երեքին, որ ընդամենը վաղը, հենց որ աննշան երերացին Ձեր կամ Ձեր ներկայացրած իշխանության դիրքերը, ոտի վրա ձեռի հետ ծախելու են Ձեզ ինչ գնով որ հնարավոր կլինի:
ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, տիկին նախարար, ձեր նախարարության այդ նույն <ջանադիր աշխատակիցները>, որ տարիներով, ամեն կերպ խանգարել են ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈւՑՄԱՆԸ ԵՎ ԿԱՅԱՆԱԼՈւՆ, նախօրեին ոչ թե առաջին անգամ էին առրեսվել Թումանյան թանգարանի` Մաթևոսյան Կենտրոնում գործող ցուցադրությանը, աjլ առհասարակ, Հրանտ Մաթևոսյան Կենտրոնի շենք առաջին անգամ էին մուտք գործում: Դուք, տիկին նախարար, իրե"նց նկատի ունեիք, երբ ասում էիք տարածքները ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆՆ Է ապահովել: Ձեզ ո"վ է այդպես մոլորեցրել, Ժաննա: Թե" իպաշտոնե այլ բան ասելու իրավունք չունեիք: Ափսոս, շատ ափսոս, ես այնտեղ չեմ եղել` <ոտներդ խերով> ասեի <հայ մշակույթի սևագործ բանվորներին>:

Բայց մի անհանգստացեք, Ժաննա, նրանք ՉԵՆ ԾԱՆՈԹԱՑԵԼ նոր վերաաբացված այս ցուցադրությանը, և իհարկե իրենց ԿՅԱՆՔՈւՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ մեր ԿԵՆՏՐՈՆ ԵԿԵԼ ԷԻՆ ... վստահ եմ եկել էին <շարքային մահկանացուներին> հաղորդելու իրենց և Ձեր անհողդողդ կամքը: Ինչն իհարկե նրանց բարձր բարոյահոգեբանական հատկանիշների և որակի մասին է խոսում - չէ" որ երբ մի բանի դեմ կռվում ես - բանսարկություններ անում, մատնագրեր ուղարկում և արմունկներով, քծնանքով, սողալով, աջ ու ձախ ատամ գցելով ճանապարհ հարթում ողորմելիիդ համար - երեսդ պիտի բռնի, որ համաւձակվես այդ ԲԱՆԻ դիմաց կանգնել, առերեսվել դրան: Իդեպ, պիտի հորդորեմ` այլևս, հականե-հանվանե հենց այդ` <ժրաջան բանսարկուները> մեր Կենտրոնում չերևան:
ԱՓՍՈՍ - ես Ձեզ չեմ ափսոսում, իվերջո ամեն մեկս մեր ընտրած իրականությունն ենք ճակատագիր դարձնում, ես մշակույթը, երկիրն ու պետականությունն եմ ափսոսում, քանի որ Ձեր կարգի օրինակներ շատ եմ տեսել ավաղ, և դեռ շատ եմ տեսնելու, ցավոք, և Ձեր այս պարտությունը ուղիղ հարվածով երկրիս ու մշակույթիս հերթական պարտությունն է դառնալու - իսկ մինչ այդ ահա ճիշտ նույն կերպով ինչ որ կուտակված ունենք, արդեն նույնիսկ դրամա էլ չէ, այլ տրագիֆարս, որի գործուն և փայլուն դերակատարներն ենք Դուք, ես, նա...

Ամեն մեկս իր առաքինության - մարդկայնության - տմարդիության - ողորմելիության չափով, բայց հատկապես` պետականության խորտակման, կամ հաստատման վերաբերյալ իր պատասխանատվության չափով:
ԱՓՍՈՍ - այն բոլորեքյան գեղեցիկ, կառուցողական և լինելի գաղափարները և ծրագրերը, որ Թումանյան սիրել թանգարանի հետ հղացել էինք և իրականացնել սկսել: Ափսոս ցուցադրությունը, որ Թումանյան թանգարանը բացել էր մեր տարածքում և կայացնել-կայունացնել սկսել:


Վերջում նախազգուշացնեմ - եթե Թւմանյան թանգարանի շենքի, Հայաստանի ՈՐԵՎԷ թանգարանի շենքի օտարման, ոչնչացման, <ռեստորանացման>, <հյուրանոցաացման> նկատառումներ ունի որևէ մեկը, ինչպես որ <համալսարաններն ահա խանգարում են Երևանի կենտրոնին - ծախենք համալսարանների շենքերը> - ոչ դա, ոչ էլ համալսարանների <հանճարեղ> պլանը չի լինելու: Պարզապես չի լինելու. տապալվելու է, ոչնչանալու է, սատակելու է որևէ միավոր կամ ուժ, որ համարձակվի հրեշավոր այդ ղալաթի տակ մտնել: ՍԱՏԱԿԵԼՈւ Է:


ԱՅՆՊԵՍ ՈՐ, նախարարի բլից-հարցազրույցից հենց ընդգծածս կարճ ձևակերպմանն անդրադառնամ կրկնին, և նորից փաստեմ` արդար է ասել տիկին նախարարը - յուր կամքն իկատար - սպասեմ և իմ <աչոք> տեսնեմ` պրոբլեմ ստեղծողները ինչպես կարիք չեն ունեալու հավելյալ պատճառ փնտրել, այլ միայն ՄԵԿ ՊԱՏՃԱՌՈՎ իրենց իսկ ստեղծած պրոբլեմը լայնակի բկներին է կանգնելու, թռչի կատիկները և եթե որևէ մեկն օգնության գա իրենց` ստոր մանկլավիկները և բանսարկու տականքը չեն լինելու այդ օգնողները, այլ իրական մշակույթով և իրական արժեքներով դաստիարակված մարդիկ: