Քիչ առաջ YerevanNews.am-ի լրագրողը «Կարաս» թոնրատների ցանցերից մեկում թան է պատվիրել և արդյունքում նրան մատուցել են «Աշտարակ կաթ» ընկերության ժամկետանց մի թան:
Ինչպես երևում է պիտակի վրա գրված ժամանակացույցից, թանն արտադրվել է 03.01.2014թ և պիտանի է օգտագործման մինչև 25.01.2014թ:
Ստացվում է, որ 13 օր ժամկետանց կաթնամթերքը կարող են մատուցել հաճախորդին, իսկ թե ով է դրա իրական մեղավորը՝ կաթնամթերք արտադրողը, թե այն վաճառողը, թողնում ենք Ձեր դատին:
Ստորև կարող եք դիտել լուսանկարները