Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն անդրադարձավ Կուտակային կենսաթոշակային համակարգին, նշելով, որ նման կառավարության դեպքում վստահելն անիմաստ է և որպես օրինակ բերեց ՎՊ հաշվետվությունն ու ՄԻՊ-ի հայտարարությունը:

«Դուք ձեր գումարը նման կառավարությանը կվստահեի՞ք, նման գողին», - նշեց նա, ինչին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանն էլ տարօրինակ կերպով արձագանքեց .

«Իհարկե ոչ»:

Անդրադառնալով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությանը, թե 700 մլրդը ռիսկային է, նա նշեց.

«Վերահսկիչ Պալատի յոթ հարյուր միլիարդը բարբաջանք է», -ինչին ի պատասխան ԲՀկ-ական պատգամավորը հակադարձեց, թե եթե այդպես է, ինչու նորից պաշտոն տվեցիք: Սրան էլ ի պատասխան Վարդան Այվազյանը նշեց.

«Այսինքն դուք ՎՊ-ին հավատում ե՞ք, մյուսներին ոչ: ՎՊ_ի օրենսդրությունն ասում է կասկածում ես, ուղարկի դատախազություն, ուղարկվել է միայն վաթսուն հազարի յուրացման գործ»: